Abarantsin erekhayin beruma dprots vor mp3 kardal sovoratsnen.
Aparantsun asum en Putin@ korel e (azgutyun), aparantsin pataskhanuma ba tents el chgtan?
Aparantsun asum en, - Putin@ azgutyunov korela. Abarantsin pataskhanuma, - ba erani cher Serzhnel korer!
Ապարանցիները գնում են բիլիարդ խաղալու, բայց քանի որ շատվոր են լինում, սեղանները կպցնում են իրար:
- Լսիր, կինդ ման է գալիս, - ասում է մի ապարանցի մյուսին, իսկ սա ասում է
- Խի՞ քոնը չոչ է անում:
Ապարանցին գնում է վարսավիրանոց, հարցնում է թէ մազ կտրելն ի՞նչ արժի:
Վարսավիրը պատասխանում է, - 1000 դրամ:
Ապարանցին ասում է, - դէ ինձ 400 –ի կտրի:
Ապարանցու թաղմանը շատ մարդ է լինում, մեռելը 2 տեղ են դնում:
Ապարանցի հերն ու տղեն մարշուտկով գնում են, հենց տղեն ուզում է կանգնացնի հերը ասում է, - Հլը սպասի տենանք կֆայմի կանքնի թէ չէ:
Երկու ապարանցի ավտոբուսով գնում են։
- Սրանով օպերա կհասնե՞մ, - հարցնում է մեկը։
- Ոչ, - պատասխանում է վարորդը։
- Իսկ ե՞ս, - հարցնում է մյուս ապարանցին։
- Ծանոթիս պլաստիկ օպերացիայի համար հինգ հազար դոլար պարտք տվեցի եւ հիմա չեմ կարողանում նրան գտնել... Չգիտեմ՝ ի՞նչ տեսք ունի, - շվարած ասում է մի ապարանցի։
Փողոցով երեք ապարանցի են քայլում։ Նրանց առջեւից մի գեղեցիկ աղջիկ է գնում։
- Ես այս մարալի համար տասը հազար դրամ կտայի, - ասում է մեկը։
- Իսկ ես հիսուն հազար կտայի, - ասում է մյուսը։
- էդ ի՞նչ է, ես տուն, ավտո, դաչա կտայի... Աղջիկը կանգ է առնում, շրջվում եւ ասում.
- Ներեցեք, ո՞վ էր վերջին խոսողը։
- Դու քայլիր, քայլիր, քուր ջան, - ասում են երեքով, - մենք հենց էնպես ընկերներով, տղավարի զրույց ենք անում։
Ապարանցին փող է գտնում, նայում տեսնում է 200 դրամ պակաս է:
Ապարանցին ժամը կապում է վերքի վրա, հարցնում են թէ ինչի՞ է վերքի վրա կապել: Ապարանցին պատասխանում է, - Որովհետև ժամանակը բուժում է բոլոր վերքերը:
Երկու ապարանցի շախմատ էն խաղում, խեղճ թագավորը ինֆարկտ է ստանում:
Մի մեծահարուստ Ապարանցու ասում են, թէ Մահուբի Գևորգի ծնունդն է (150-ամյակը) նշվելու գուսանի ծննդավայր Երնջատափ գյուղում, չի՞ ցանկանա, արդյոք, մասնակցել այդ միջոցառմանը։ Մեծահարուստը համաձայնվում է ասելով.
- Վզի համարը չե՞ս ասի, իմպորտնիյ սարոչկա ունեմ տանեմ նվիրեմ իրեն...
Ֆուտբոլի խաղի ժամանակ գնդակը դիպչում է ապարանցու ձեռքին, և մրցավարը ընդհատում է խաղը։ Ապարանցի ֆուտբոլիստը դժգոհում է մրցավարի նման որոշումից՝
- Ուր է մեզ ձեռ, այ դատավոր, դու չգիտես, որ մերը մենակ ոտք է...
Ապարանցին կինոթատրոնում։ Ֆիլմի թունդ պահին կատաղած ցուլն արագ վազքով էկրանից գալիս է դեպի հանդիսատեսը։ Ապարանցին տեղում անհանգիստ շարժումներ է անում։ Կողքի նստածը հարցնում է՝
- Ի՞նչ եղավ, այ ախպեր, ինչի՞ տեղիցդ թռար։
- Ցավդ տանեմ, բա որ մեզ վրա գա։
- Ո՞վ... Ցո՞ւլը... Ինչ ես ասում, էկրանից ոնց կգա։
- Այդ ես ու դու ենք հասկանում, անասունը շատ է հասկանում...
Մեծահարուստ ապարանցին «Ջիպ»–ով Երևանից գնում է Ապարան՝ հայրենի գյուղ։ Տեղ է հասնում, մեքենան կանգնեցնում և թոկով կապում է ծառից։
- Ինչի՞ մեքենան կապեցիր ծառից։
- Որ չփախնի այդ հայվանը...
Ձեզ մոտ «երկնագույններ» կա՞ն, – հարցնում են ապարանցուն։ Ի՞նչ է, մենք տղամարդ չենք... Իհարկ ե, կան։
Ապարանցուն «ԿԱՄԱԶ» են նվիրում։ Որոշ ժամանակ անց հարցնում Են.
- Հը՞, լավ մեքենա է։
- Շատ լավ, տաք ու հարմար։ Մենակ էն լավ չի, որ էշերը շուտ են հոգնում։
- Հողի տակ մարդ ապրո՞ւմ է, – հարցնում են ապարանցուն։
- Այո, – վստահ պատասխանում է ապարանցին։
- Ի՞նչ գիտես։
- Դե, որ բողկը ներկում են...
- Եթե ասես, թե քանի՞ էշ ունեմ, զույգն էլ քեզ կտամ, – դիմում է ապարանցին երևանցուն։
- Երկու...
- Գուշակ ես, է, գուշա՜կ, ամեն ինչ գիտես...
–Ինչո՞ւ ես ուզում կնոջիցդ բաժանվել, - հարցնում են ապարանցուն։
- Շատ կեղտոտ կնիկ է։ Ամեն օր լողանում է։
- Լսիր, կինդ ման է գալիս, - ասում է մի ապարանցի մյուսին։
- Ոչինչ, տաք է հագնված...
Ապարանցին վիճակախաղով մեքենա է շահում։ Ընկերը խորհուրդ է տալիս վերցնել կարմիր գույնի մեքենա։ Հաջորդ օրը ապարանցին գնում է շահումն ստանալու։
- Ես կարմիր գույնի մեքենա եմ ուզում։
- Կարմիր չունենք, միայն սեւ գույնի է, - ասում են նրան։
Եթե կարմիր չունեք, սեւն ինձ պետք չէ։ Հետ տվեք վիճակախաղի տոմսի արժեքը իմ 500 դրամը, - նեղացած ասում
է ապարանցին եւ տոմսը վերադարձնում։
Ապարանցին, ընկերոջ տան դիմաց կանգնած, բղավում է.
- Վալոդ, Վալոդ...
Պատշգամբ է դուրս գալիս Վալոդի կինը։
- Վալոդը տա՞նն ա, - հարցնում է ապարանցին։
Առայժմ այո, - ասում է կինը։
Բա հետո՞...
Հետո՝ ժամը երեքին, վերցնելու ենք.
Միջանցքում նստած է մի գեր ապարանցի եւ սպասում է աղջկան։
- Դուք երեխայի՞ եք սպասում, - հարցնում է անցնող ուսուցչուհին։
- Ոչ, ես միշտ էլ այսպես չաղ եմ եղել, - ասում է ապարանցին։
Երկու ֆրանսուհի գալիս են Ապարան եւ հյուրանոցում ուզում են ձեւ– ակերպել փաստաթղթերը։
- Բնակության վա՞յրը, - հարցնում է հյուրանոցի աշխատողը։
- Բորդո։
- Չբռնեց, գրում եմ Ֆրանսիա։
- Աշխատանքի վա՞յրը։
- Ֆոտոմոդել։
- Չբռնեց, տեսքդ այն չէ։ Գրում եմ՝ մարմնավաճառ։ Մոտենում է մյուսը։
- Բնակության վա՞յրը։ – Փարիզ։
- Չէ մի չէ՜։ Գրում եմ՝ Ֆրանսիա։
- Աշխատանքի վա՞յրը։
- Դե, ո՞նց ասեմ... Հասկանո՞ւմ եք, ես, ես աշխատում եմ... Մի խոսքով, ամեն երեկո հագնում են կարճ շրջազգեստ, կրծկալի վրայից՝ բարակ բաճկոնիկ, գնում եմ Պիգալ հրապարակ եւ նազանքով քայլում մի լուսամփոփից մյուսը...
- Պարզ է... Գրում եմ՝ էլեկտրիկ...
Ապարանցին ընկնում է Սահարա անապատ։ Դես է ընկնում, դեն ընկնում եւ մի ուղտ է ճարում։ Ուղտը նստած գնում է եւ ճանապարհին մի բեդվինի է հանդիպում։
- Այ մարդ, - հարցնում է նրան, - ձեր ծովն ո՞ւր է։
- Մի 500-600 կմ այստեղից հեռու, - պատասխանում է բեդվինը։
- Վայ ձեր... բացականչում է ապարանցին, - այդքան մեծ ծով ափ կլինի: