Հայերը և Հնագույն Հայաստանը / Hayer@ ev Hnaguyn Hayastan@ / Armenians and Old Armenia / Армяне и Древняя Армения

Հայ գրականություն, հայկական ձայնագրքեր, բանաստեղծություններ / Hay grakanutyun, dzaynagrqer, banasteghtsutyunner / Armenian lliterature, Poem, Audiobook / Армянская литература, стихотворения, аудиокниги.

Հայերը և Հնագույն Հայաստանը / Hayer@ ev Hnaguyn Hayastan@ / Armenians and Old Armenia / Армяне и Древняя Армения

Сообщение Armtorrent » 02 мар 2010, 13:45

Հայերը և Հնագույն Հայաստանը / Hayer@ ev Hnaguyn Hayastan@ / Armenians and Old Armenia / Армяне и Древняя Армения

#614

Год выпуска: 2004
Жанр: История Армении
Язык: армянский, английский
Автор: Парис Геруни

Описание:
Այս գիրքը հայոց ազգի մասին է, նրա նախապատմական և հնագույն իսկական պատմությունը վերականգնելու, նրա լեզվի, գիտելիքների, ազգային պետականության, քաղաքակրթության և զարգացման մասին է, սկսած ամենասկզբից մինչև մ.թ. 301թ., երբ Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն։
Հայոց հնագույն պատմության վերականգնումը շատ կարևոր է նաև ողջ աշխարհի հին պատմության համար, որովհետև երկրագնդի հնագույն քաղաքակրթությունների պատմությունը մինչ այժմ լի է բազմաթիվ անհասկանալի և անբացատրելի փաստերով ու հանելուկներով։ Դրանցից շատերի պատասխւսնը հայոց հնագույն պատմության մեջ է։
ետացվում, որ այս գիրքը առաջին գիտական փորձն է բացահայտելու համար այն, որ Հայկական Լեռնաշխարհում ծագած հայկական քաղաքա¬կրթությունը աշխարհում առաջինն է եղել և հանդիսացել է մնացած բոլոր քաղաքակրթությունների բնօրրանը։
Ես հասկանում եմ, որ այս նոր կոնցեպցիան կարող է շատ անսովոր թվալ (չնայած այն չի հակասում Աստվածաշնչին) և շատ դժվար կլինի այն ընդունել, որովհետև աշխարհի հնագույն պատմությունը այսօր շատ է աղավաղված, իսկ Հայաստանի հնագույն պատմությունը, հիմնականում ելնելով քաղաքական նկատառումներից, դուրս է նետվել, անտեսված է եղել։ Հին Հայաստան, հայեր, հայոց լեզու հասկացությունները "մոռանալու" ամբիցիոզ ցանկությունները այժմ էլ կան (շարունակվում են)։ Օրինակ, հիմա "Արմենոիդ ռասայի" փոխարեն ավելի հաճախ օգտագործվում է "Առաջավոր ասիական ռասա", "Հայկական մշակույթի" փոխարեն՝ "Քուռ-Արաքսյան մշակույթ", "Հայկական Միջագետքի" փոխարեն՝ "Հյուսիսային Միջագետք", "Հայկական Լեռնաշխարհի" փոխարեն՝ "Արևելյան Թուրքիա" և այլն։ Նույնիսկ Արարատը վերանվանելու փորձ է արվել։
Բայց ես հավատում եմ, որ մի օր ճշմարտությունը կհաղթանակի։ Մեկը պետք է սկսի պայքարը հանուն ճշմարտության և ես անում եմ այդ, գիտենալով, որ շատ կողմերից հակամարտություն է սպասվում։
Ես հասկանում եմ նաև, որ խնդիրը, որը ես ուզում եմ լուծել, շատ բարդ է գիտական առումով։ Այն զուգակցվում է տարբեր մասնագիտական ուղղությունների հետ, ինչպիսիք են. պատմությունը, հնագիտությունը, անտրոպոլոգիան, լեզվաբանությունը, ազգագրությունը, աստղագիտությունը, մաթեմատիկան, երկրաբանությունը, հանքագիտությունը և այլն։ Անհրաժեշտ էր ի մի բերել այդ բոլոր տվյալները։ Վերջին 15 տարիների ընթացքում ես ուսումնասիրել եմ բազմաթիվ գրքեր, գրել հոդվածներ և կատարել հաշվարկներ։ Հուսով եմ, այս գիրքը կլուսաբանի իրողությունը։ Իհարկե, խնդիրը շատ ծավալուն է, և այս գիրքը առաջին քայլն է խնդրի լուծման ճանապարհին։ Ես կարծում եմ, որ խնդիրն ավարտին կհասցնեն գիտնականների գալիք սերունդները։ Այդ գործընթացը Հայաստանում արդեն սկսվել է։
Գրելով այս գիրքը, ես չեմ ձգտել փառքի, ոչ էլ ուզել եմ հեղափոխություն կատարել պատմագիտության մեջ։ Իմ հիմնական գիտական ուղղություններում, որոնք են. ռադիոֆիզիկան, ռադիոտեխնիկան, ռադիոաստղագիտությունը, ես ունեմ լուրջ նվաճումներ մեծ անտենաների, ռադիոդիտակների, ռադիոհոլոգրաֆիայի, ռադիոլոկատորների, անտենային չափումների, արևի էներգետիկ սարքերի և այլ բնագավառներում, որոնք հայտնի են աշխարհում և կիրառվում են զարգացած երկրներում։ Բայց լինելով հայ գիտնական, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի իսկական անդամ, ես չեմ կարող անտարբեր լինել իմ երկրին, իմ ազգին վերաբերող իսկության ներկայիս մեծ խեղաթյուրումների նկատմամբ։
Իմ կոնցեպցիան պաշտպանող շատ փաստեր կան։ Դրանցից գլխավորներն ու կարևորները ներկայացված են այս գրքի երեք հիմնական մասերում.
Մաս առա9հն, "Քարահունջ։ Նախապատմական հրաշալիք Հայաստանում" Աշխարհում հնագույն հզոր և զարգացած աստղադիտարանի մասին է, որն ակտիվ գործել է ավելի քան 7500 տարի առաջ;
Մաս Եոևրոոո, "Հայոց լեզվի վերլուծությունը"։ Շատ ծավալուն, անհրաժեշտ ու հետաքրքիր տեղեկությունների մասին է, որոնք հնագույն ժամանակներից ի վեր պարունակվում են լեզվի մեջ;
Մաս եոոորղ, "Հայաստանի հնագույն պատմությունը՛՛։ Ավելի քան 40 հազար

տարի առաջ Հայաստանում հայկական քաղաքակրթության սկզբնավորման ու զարգացման մասին է մինչև մ.թ. 301 թվականին քրիստոնեությունն ընդունելը։
Բարեբախտաբար, ես միայնակ չեմ, հայտնելով կարծիքս այն բանի մասին, որ աշխարհի հնագույն պատմությունը մեծապես խեղաթյուրված է։ Բրիտանացի գիտնական Գոեհրմ Հենրորր իր "Աստվածների հետքերը" գրքի սկզբում (Heineman, London, 1995) իր երախտագիտությունն է հայտնում 5 գիտնականներին (տալով նրանց անունները), "որոնք նկատել են, որ աշխարհի հնագույն պատմության մեջ ինչ-որ բան խիստ խեղաթյուրված է, և որոնք համարձակություն են ունեցել ընդդիմանալ այն բանին, ինչը անընդունելի էր իրենց բանականությանը, դրանով սկիզբ դնելով գիտելիքների շիտակ հիմնարար էվոլուցիայի անդառնալի գործընթացին, որն արդեն դարձել է անխուսափելի"։
Այս գիրքը գիտական է, բայց ես աշխատել եմ միևնույն ժամանակ այն հնարավորին չափ մատչելի դարձնել։ Հուսով եմ, որ գիրքը հետաքրքիր կլինի շատ երկրների բազմաթիվ ընթերցողների համար։

Примечание: В этой книге изложена настоящая история Армении и армянского народа, в отличие от большевистко-советских книг, в которых история Армении и армянского народа полностью искажена и предана забвению. Все мысли автора и изложенные им факты документально обоснованы с большим количеством ссылок литературы. Я считаю, что каждый армянин обязан прочесть эту книгу, чтоб знать настоящую Историю Армении. Также эта книга очень полезна будет для представителей других национальностей. К сожалению книга существует только в двух экземплярах - армянском и английском. Так как, к несчастью, автор скончался несколько месяцев назад и перевод книги на русский язык так и не был завершён, то маловероятно, что выйдет в свет русская версия книги. Возможно кто-то из энтузиастов, в будущем, возмётся и переведёт книгу на русский язык. Будем надеяться на лучшее.


Личная оценка: 10 из 10
Формат: PDF
Разрешение: 150dpi





Аватара пользователя
Armtorrent
 
Торренты: 832
Комментарии: 57
Раздал: 2.71 Тб
Скачал: 128.76 ГБ
Ратио: 21.621
Спасибо: 46 / 4
Сообщения: 1265
Зарегистрирован: 21 июн 2007, 02:25

Вернуться в Գրականություն / Литература / Literature

Кто сейчас на конференции

Зарегистрированные пользователи: Ahrefs [Bot], Google [Bot]