Մարգարիտ Շահինեան - Իմ արեան կանչը / Margarit Shahinian - The Call of My Blood / Маргарит Шахинян - Зов моей крови (Армянские песни)

Armenian music / Армянские песни, музыка / Հայկական երաժշտություն / Haykakan erazhshtutyun

Մարգարիտ Շահինեան - Իմ արեան կանչը / Margarit Shahinian - The Call of My Blood / Маргарит Шахинян - Зов моей крови (Армянские песни)

Сообщение gareginnjdeh » 05 фев 2011, 17:05

Տարեթիվ / Year of production / Год выпуска: 2001
Արտադրություն / Production / Производство: Parseghian Records
Երկիր / Country / Страна: ԱՄՆ / USA / США
Ոճ / Genre / Жанр: Ժողովրդական / Folk / Народный
Տևողություն / Duration / Продолжительность: 01:12:30
Լեզու / Language / Язык: հայերեն / armenian
Երգում է / Singer / Поёт: Մարգարիտ Շահինեան
Հեղինակ / Author / Автор: Աշուղ Շահեն, աշուղ Ջիւանի, աշուղ Աշոտ, Սայեաթ-Նովա, աշուղ Շերամ, Անյայտ աշուղ, աշուղ Հաւասի, Մ.Շահինեան, Խ.Ներսիսեան, Վ.Հաջեան, ԺՈՂՈՎՈՒՐԴ
Ալբոմ / Альбом / Album: Իմ արեան կանչը / The Call of My Blood / Зов моей крови
Битрэйт: 128 kbit/s
Նկարագրություն / Description / Описание:
Աշուղական եւ ժողովրդական երգերի փունջ՝ Մարգարիտ Շահինեանի կողմից:

A wonderful collection of traditional ashough songs by Margarit Shahinian.

Собрание традиционно-бардовских песен в исполнении Маргарит Шахинян.


ՀԱՅ երգը իմ արեան զօրաւոր կանչն է,
Կեանքիս յորդառատ գետի կարկաչն է,
Անցած, յուշ դարձած սիրուս հառաչն է...
Դաւերից խոցուած իմ հոգու հառաչն է...

Մարգարիտ Շահինեանի գրչին պատկանող այս սրտաբուխ քառատողը երգչուհու՝ հայրենի երգի հանդէպ տածած սիրոյ, յարգանքի եւ
ակնածալի վերաբերմունքի, նաեւ բազմակողմանի օժտուածութեան ցայտուն արտայայտութիւնն է:
Այսօր Մարգարիտ Շահինեանը ՀԱՅ երգի կատարման եւ տարածման գործին նուիրուած ՀԱՅԱՍՏԱՆի լաւագոյն երգիչներից է: Ծնուել եւ
ուսում է առել ՀԱՅՐԵՆԻՔում: Երգչական մկրտութիւնը ստացել է դպրոցական երգչախմբում, որի ղեկավարն էր տաղանդաւոր խմբավար
Յարութիւն Վերանեանը: Այնու հետեւ աւարտել է Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի ժողովրդական նուագարանների եւ
ՀԱՅ երգեցողութեան բաժինը, ապա բարձրագոյն որակաւորում ստացել կոնսերուատորիայի ասպիրանտուրայում՝ շարունակելով ուսանել իր
ղեկավար՝ յայտնի կոմպոզիտոր ԱՐզաս Ոսկանեանի դասարանում:
Իբրեւ մենակատար՝ երգչուհին աշխատել է մի շարք առաջնակարգ համոյթներում, որոնց հետ շրջագայել է Ֆրանսիայում, Գերմանիայում,
Բելգիայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում՝ ձեռք բերելով կատարողական եւ բեմական մեծ փորձ ու լայն ճանաչում: Բաւական է յիշատակել Ե.
Սահառունու անուան երգի ու պարի, Թ.Ալթունեանի անուան երգի ու պարի պետական, ՀԱՅԱՍՏԱՆի ժողովրդա-գուսանական, ՀԱՅԱՍՏԱՆի
Ազգային ռադիոընկերութեան Ա.Մերանգուլեանի անուան ժողովրդական նուագարանների եւ «Սայեաթ-Նովա» աշուղական երգի անսամբլները:
Այժմ Մ.Շահինեանն աշխատում է Ազգային ռադիոընկերութեան «Տաղարան» հնագոյն երաժշտութեան անսամբլում:
Բազմիցս ձայնագրուել է ՀԱՅԱՍՏԱՆի Ռադիոյի կողմից, յաճախակի հանդէս է եկել հեռուստատեսութեամբ, հրապարակային մենահամերգներ տուել՝ ունկնդիրներին գերելով ՀԱՅ երգի խորաթափանց, նուրբ, ճաշակով եւ անաղարտ կատարումներով:
Մարգարիտ Շահինեանը կարողանում է հիանալի կատարել ամենատարբեր տեսակի ու ոճի երգեր, լինի դա աշուղական կամ ժամանակակից հեղինակայի երգ, միջնադարեան գուսանական երգ ու աշխարհիկ տաղ, ժողովրդական երգերի մշակումներ, թէ բուն ժողովրդական երգ
իր նախաստեղծ տեսքով միայնակ կատարմամբ:
Ներկայ ձայնասկաւառակը պարունակում է աշուղական երգերի երգչուհու ինքնատիպ կատարումները: Ընդ որում, դասական աշուղներ
Սայեաթ-Նովայի, Ջիւանու կողքին ներկայացւում են նաեւ 20-րդ դարի խոշորագոյն ՀԱՅ աշուղներից Շերամի, Հաւասու եւ Շահենի երգերը:
Հետաքրքրական է, որ Մարգարիտ Շահինեանն ինքն էլ է երգեր ստեղծում: Իր յօրինած երգերից է «Վշտից ճաքեց հողը ՀԱՅի» երգը, որը
1988թ. Սպիտակի երկրաշարժի արձագանգն է: Ցանկն ամփոփում են Խաչատուր Ներսիսեանի երեք երգերը՝ գրուած Վահրամ Հաճեանի խօսքերով:
Երեւանի Կոմիտասի անուան կոնսերուատորիայի ՀԱՅ երաժշտական
ֆոլկլորագիտութեան ամբիոնի վարիչ՝ պրոֆ. Ալինա Փահլեւանեան

Լրացուցիչ / Add it / Дополнительно:
Նուագակցում են
Ազգային Ռադիոյի «Սայեաթ-Նովա» աշուղական երգի
համոյթը (գեղ.ղեկ՝ Թ. Պօղոսեան)
ԱՐամ Մերանգուլեանի անուան ժող. նուագարանների համոյթը (գեղ. ղեկ՝ Մ. Բեգլարեան)
Ժողովրդա-գուսանական պետական համոյթը
(գեղ. ղեկ՝ Ռ. Ալթունեան)
Գնահատական / Evaluation / Оценка: 10/10
Որակ / Quality / Качество: CDRip
Ձայնաձև / Audio format / Формат аудио: WMA
Երգեցուցակ / Tracklist / Трэклист:
1. Շահեն «Գեոզալ մինչ ե՞րբ խռով մնաս»,
2. Ջիւանի «Ժամանակը»,
3. Աշոտ «Սարերի եղնիկ»,
4. Սայեաթ-Նովա «Յիս կանչում իմ լալանին»,
5. Սայեաթ-Նովա «Ի՞նչ կ'ոնիմ հեքիմըն»,
6. Շերամ «Սարի լանջին»,
7. Անյայտ աշուղ «Ես քեզի սիրեցի»,
8. Հաւասի «Զեփիւռ բարե՛ւ տար»,
9. Մ.Շահինեան «Վշտից ճաքեց հողը ՀԱՅի»,
10. Շերամ «Սերից էրուած»,
11. Շահեն «Էլինարի մօր երգը»,
12. Խ.Ներսիսեան (խօսք՝ Վ.Հաջեանի) «Կասկած»,
13. Խ.Ներսիսեան «Ձայներ»,
14. Խ.Ներսիսեան «Որ գետի պէս խենթանամ»,
15. Ջիւանի «ԱՆԻի ողբը»,
16. Սայեաթ-Նովա «Բլբուլի հիտ»,
17. Աշոտ «Սիրուն ջան»,
18. Ժող. երգ «Մածուն եմ մերել»,
19. Ժող. երգ «Ջաղացս պատիկ-պատիկ»:
Կայք / Website / Вебсайт: http://parseghianrecords.com





gareginnjdeh
 
Торренты: 1
Комментарии: 0
Раздал: 21.11 ГБ
Скачал: 42.3 ГБ
Ратио: 0.499
Спасибо: 0 / 0
Сообщения: 1
Зарегистрирован: 05 янв 2010, 04:09

Вернуться в Երաժշտություն / Music / Армянские песни

Кто сейчас на конференции

Зарегистрированные пользователи: Bing [Bot], GoGo.Ru [Bot]